25.11.2016|
10:54
«Հոգու պարտք» հասարակական կազմակերպությունը և հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը պատրաստել են «Արցախ» քարտեզագիրքը։ Քարտեզագրքի ստեղծման աշխատանքներն իրականացվել են ՀՀ նախագահի աշխատակազմի տրամադրած դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։ Քարտեզագիրքը հասանելի է էլեկտրոնային տարբերակով։ Այն եռալեզու է՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն։